Սիրիական բանակը մուտք է գործել ահաբեկիչների հենակետ Մաարեթ-էն-Նուման քաղաք

19:03, 28 Հունվար, 2020

 ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի առաջատար ուժերը մուտք են գործել Իդլիբի հարավ-արևելքում գտնվող Մաարեթ-էն-Նուման քաղաք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է Sky News Arabia-ն:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ` Մաարեթ-էն-Նուման քաղաքում է գտնվում «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման խոշոր հենակետերից մեկը:


© 2009 ARMENPRESS.am