Քրիստինա Օրբակայտեն հետաձգել է համերգները ոտնաթաթի կոտրվածքի պատճառով

16:27, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն ստիպված է եղել հետաձգել առաջիկա համերգային ծրագրերը ոտնաթաթի կոտրվածքի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին երգչուհին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում:

«Այսպես սկսվեց  համերգային ծրագրի նոր բեմադրության նախապատրաստությունը. ոտնաթաթի կոտրվածք: Չի կարելի ոտքը գետնին դնել ամենաքիչը վեց շաբաթ: Ցավոք, ստիպված եմ հետաձգել փետրվարյան համերգներն ու ներկայացումները (իմ կարիերայի ընթացքում առաջին անգամ)»,-գրել է Օրբակայտեն:

Նա ընդգծել է, որ համերգների և ներկայացումների ժամկետների փոփոխության մասին դեռ կհայտնի: «Հուսամ` ըմբռնումով կմոտենաք և կաջակցեք ինձ»,-եզրափակել է երգչուհին:


© 2009 ARMENPRESS.am