Ոստիկանությունը բերման է ենթարկել Կոնստանտին Տեր-Նակալյանին

15:47, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել «Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

«Ադեկվադ»-ի հիմնադիրներից Արթուր Դանիելյանին էլ բերման են ենթարկել այն պահին, երբ նա նախաձեռնության «Ֆեյսբուք»-ի էջում ուղիղ եթերում է եղել. տեսանյութում երևում է ինչպես են նրան դուրս բերում ավտոմեքենայից՝ կանգնեցնելով ընթացքը: 

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հաստատել էր նաև ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման ենթարկելու լուրը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու կամ պահելու կասկածանքով:


© 2009 ARMENPRESS.am