Մելիքբեկյանը ներկա է գտնվել մարզչական C դասընթացի մեկնարկին

12:07, 28 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց մարզչական C դիպլոմի հերթական դասընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դասընթացի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ողջունեց մասնակիցներին և ընդգծեց դասընթացներից յուրաքանչյուրի կարևորությունը մարզչական հետագա գործունեություն ծավալելու համար: «Կարևորագույն կետ է համարվում մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլը: Ամենապահանջվածն այն մարզիչներն են, որոնք կարողանում են փոքր տարիքից երեխաներին պատրաստել»,-ասաց Մելիքբեկյանը:

C դիպլոմը մարզչական կրթության աստիճանակարգի առաջին հատվածն է, որը մարզիչներին տալիս է տարրական գիտելիքներ և ընձեռում հնարավորություն հետագայում դիմելու B արտոնագրի դասընթացին մասնակցելու համար:


© 2009 ARMENPRESS.am