Նադալը քառորդ եզրափակիչում է. Australian open

16:18, 27 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանի Նադալը ուժերը չափեց Ավստրալիան ներկայացնող աշխարհի 26-րդ ռակետ Նիկ Կիրոսի հետ: 3 ժամ 39 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 4 սեթերից հետո 6:3, 3:6, 7:6 (8:6), 7:6 (7:4) հաշվով: Քառորդ եզրափակիչում Նադալի մրցակիցը Դոմինիկ Տիմն է:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:


© 2009 ARMENPRESS.am