Դոմինիկ Տիմը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է

12:26, 27 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան ներկայացնող թենիսիստ Դոմինիկ Թիմը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Տիմի մրցակիցը Ֆրանսիայից Գաել Մոնֆիսի հետ: 1 ժամ 50 րոպե ձգված մրցախաղում ավստրիացին հաղթեց երեք սեթերում` 6:2, 6:4, 6:4 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:


© 2009 ARMENPRESS.am