Թրամփը հերքել Է Բայդենի գործի հետ Ուկրաինայի օգնության կապի մասին Բոլթոնի պնդումները

12:24, 27 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ նրա որդու գործով Կիեւի հետաքննության հետ Ուկրաինային ցույց տրվող ռազմական օգնության տրամադրման շաղկապման վերաբերյալ ազգային անվտանգության հարցերով իր նախկին օգնական Ջոն Բոլթոնի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես երբեք Ջոն Բոլթոնին չեմ ասել, թե Ուկրաինային ցույց տրվող օգնությունը շաղկապվել Է դեմոկրատների, այդ թվում Բայդենի ընտանիքի նկատմամբ հետաքննության հետ: Իրականում նա (Բոլթոնը) երբեք դրանից չի գանգատվել պաշտոնաթողության պահին: Եթե Բոլթոնն ասել Է այդ մասին, ապա սոսկ այն բանի համար, որ վաճառի իր գիրքը: (Ուկրաինայի) նախագահ (Վլադիմիր) Զելենսկու հետ իմ զրույցի սղագրությունը, ինչպես նաեւ նախագահ Զելենսկու եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար (Վադիմ Պրիստայկոյի) հայտարարություններն այն մասին, որ ոչ մի ճնշում չի եղել, (այդ շաղկապման բացակայության) հենց այն անհրաժեշտ ապացույցներն են»,- հունվարի 27-ին նշել Է Թրամփն իր Twitter-ում:

Հունվարի 26-ին The New York Times թերթը, վկայակոչելով սեփական աղբյուր, որը ծանոթ Է հուշագրությունների սեւագիր տարբերակին, որոնք Բոլթոնը պլանավորում Է հրապարակել, հայտնել Է, որ հանրապետական նախագահը ձգտում Էր Ուկրաինային ցույց տրվող շուրջ 400 միլիոն դոլարի չափով ռազմական օգնությունը շաղկապել Ուկրաինայի Burisma Էներգետիկական ընկերությունում Բայդենի որդու աշխատանիքի նկատմամբ քննություն սկսելու իր խնդրանքի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am