Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կբարձրանա

11:20, 27 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հունվարի 29-ից սկսած գիշերային ցրտերն էականորեն մեղմվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ընդհանուր առմամբ հունվարի 29-31-ին գիշերներն այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով»,- նշել է Գագիկ Սուրենյանը:


© 2009 ARMENPRESS.am