Ֆեդերերը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է

17:58, 26 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ոչ մեխ դժվարությամբ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդանց մենախաղի չորրորդ շրջանում Ֆեդերերի մրցակիցը հունգար Մարտոն Ֆուչիվիչն էր: 2 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթեց չորդ սեթերից հետո 4:6, 6:1, 6:2, 6:2 հաշվով և դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բացառաջնությանտղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:ԱվստրալականՄելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկկանանցը՝ ՆաոմիՕսական:

 


© 2009 ARMENPRESS.am