Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 8-10 աստիճանով

14:25, 26 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 28-29-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


© 2009 ARMENPRESS.am