Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

13:51, 26 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հնդկաստանի նշանակալի նվաճումները տարբեր ոլորտներում իրենց անմիջական ներգործությունն ունեն համընդհանուր առաջընթացի վրա։

Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Համոզված եմ, որ երկկողմ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարեկամական կապերն ու փոխգործակցությունն ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է նախագահի ուղերձում: 

 


© 2009 ARMENPRESS.am