Մենք հեղաշրջման «ողնաշարը» ջարդել ենք. Նիկոլ Փաշինյան

13:32, 25 Հունվար, 2020

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում հեղաշրջման փորձի կանխման մասին հայտարարություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց. «Մենք հեղաշրջման ողնաշարը ջարդել ենք, և Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան լինել ուղղակի չի կարող: Ովքեր ուզում են փորձել իրենց հոտառությունը, դուք գիտեք, թե իրենց հետ ինչ է տեղի ունենալու»:

Հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Հայաստանում հեղաշրջման փորձ է կանխվել:


© 2009 ARMENPRESS.am