Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին՝ չինական Նոր տարվա առթիվ

12:26, 25 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ:
«Գարնան տոնն ավանդաբար ընտանեկան վերամիավորման և ջերմության տոն է։ Թող այն երջանկություն և ուրախություն պարգևի բոլոր ընտանիքներին»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության կայուն ու հետևողական ամրապնդումն ու խորացումը:  


© 2009 ARMENPRESS.am