Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը դարձել է գոլի հեղինակ

11:56, 25 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը դարձել է գոլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արգենտինային ֆուտբոլի առաջնության Սուպերլիգայի 17-րդ տուրում «Ռոսարիո»-ն հյուրընկալեց «Ուրական»-ին և հաղթեց 2:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմից Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը «Ուրական»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլի հեղինակ:

«Ուրական»-ը մրցաշարային աղյուսակում 21-րդ տեղում է:


© 2009 ARMENPRESS.am