Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը դուրս է եկել Իսրայելի Գրան Պրիի եզրափակիչ

18:27, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը հաջող է մեկնարկել Թել-Ավիվի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթացիկ տարվա առաջին Գրան Պրիի 73 կգ քաշային կարգում Կարապետյանը, հաղթանակ տոնելով 6 գոտեմարտում, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Իտալիան ներկայացնող Ֆաբիո Բասիլենի հետ:

Այս Գրան Պրին վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները  քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ:  Այն վերջնական տեսքի կբերվի և հրապարակվի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

 

 


© 2009 ARMENPRESS.am