Հրաձգություն գերմանական Ռոտ-ամ-Զեում. կան զոհվածներ ու տուժածներ

17:44, 24 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը կրակ Է բացել Գերմանիայի հարավ-արեւմուտքում գտնվող Ռոտ-ամ-Զե համայնքում (Բադեն-Վյուրտեմբերգի դաշնային երկրամաս): Այդ մասին ասված Է տեղի ոստիկանության՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սկզբնապես Focus Online հրատարակությունը հայտնել Էր վեց զոհվածի մասին: Միջադեպը տեղի Է ունեցել ժամը մոտավորապես 12:45-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:45-ին):
Ոստիկանությունում նշել են, որ հրաձիգը ձերբակալված Է:
Տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցներն ու փրկարարները: Ոստիկանության նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել կենցաղային հողի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am