Ինեկոբանկը գործարկել է ֆինանսական լիզինգի ծառայությունը

17:35, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինեկոբանկը տեղեկացնում է լիզինգի ծառայության գործարկման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանկը տրամադրելու է անշարժ և շարժական գույքի ձեռքբերման նպատակով լիզինգային ծառայություններ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց։

«Ինեկոբանկի առաքելությունն է ստեղծել հնարավորություններ անհատ և բիզնես հաճախորդների նպատակների իրագործման համար՝ մատուցելով վերջիններիս պահանջներին համահունչ ֆինանսական ծառայություններ», - նշում է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը։ «Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում բիզնեսի ֆինանսավորման նոր հնարավորություն՝ ֆինանսական լիզինգը։ Լիզինգի  շրջանակներում բանկը կհանդիսանա որպես միջնորդ գնորդների և մատակարարների միջև՝ հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին համալրելու հիմնական միջոցները ժամանակակից սարքավորումներով կամ տրանսպորտային միջոցներով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներից։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ինեկոբանկը մշտապես կանգնած է իր հաճախորդների կողքին և պատրաստակամ է աջակցելու վերջիններիս  գաղափարների իրագործմանը։ Համոզված եմ, որ լիզինգային ծառայության ներդրումը իր հերթին կնպաստի Բանկի ընտրած այս ռազմավարության իրականացմանը»։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ինեկոբանկը հանդիսանում է Հայաստանում կորպորատիվ բիզնեսի շուկայում ամենաարագ զարգացող բանկերից մեկը՝ արդեն իսկ սպասարկելով ավելի քան 16,000 իրավաբանական անձ հաճախորդի։ Բանկն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ տարբեր ոլորտների իրավաբանական անձ հաճախորդների ամենօրյա աճող կարիքների բավարարման նպատակով։

Լիզինգի ծառայության մանրամասներին ծանոթանալու նպատակով այցելե՛ք Ինեկոբանկի պաշտոնական կայք։

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որոնցից ավելի քան 200 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։


© 2009 ARMENPRESS.am