ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի գիտնականները պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ. «Սինհուա»

16:38, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի ու ամերիկացի գիտնականները համատեղ պատվաստանյութ են մշակում նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ համագործակցությունն իրականացվում Է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) Բեյլորի բժշկական քոլեջի, Տեխասի համալսարանի բժշկական բաժանմունքի, Նյու Յորքի արյան փոխներարկման կենտրոնի եւ Շանհայի Ֆուդանի համալսարանի վիրուսաբանության չինական կենտրոնի միջեւ: «Դա հիանալի համագործակցություն Է: Սակայն պատվաստանյութի մշակումը արագ գործընթաց չԷ, եւ պարզ չԷ, թե մեզ մոտ օգտագործման համար պատրաստ պատվաստանյութ կլինի արդյոք մինչեւ այս համաճարակի ավարտվելը»,-հայտարարել Է Բեյլորի քոլեջի Արեւադարձային բժշկության ազգային դպրոցի դեկան Փիթեր Հոթեզը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am