Վլադիմիր Աղաբեկովը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

14:58, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Աղաբեկովին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայ-բելառուսական գիտակրթական կապերի ամրապնդման և գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Վլադիմիր Ենոքի Աղաբեկովին (Բելառուս) պարգևատրել Երախտագիտության մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:


© 2009 ARMENPRESS.am