Թուրքիայում 40 ոստիկանի են ձերբակալել պետական հեղաշրջման փորձի գործով

13:44, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի անվտանգության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները 40 ոստիկանների ձերբակալման ընդգրկուն գործողություն են անցկացրել, որոնք կասկածվում են 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մեղսակցության եւ հակաօրինական գաղտնի կազմակերպությանը մասնակցելու մեջ: Այդ մասին հայտնել Է Anadolu գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քառասուն ձերբակալվածների թվում կան չորս նախկին բարձրաստիճան ոստիկաններ: Նրանք բոլորը կասկածվում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մասնակցելու մեջ, նշում Է գործակալությունը: Ձերբակալությունները կատարվել են Անկարայում, Քոնիեում, Ղազիանթեպում, Կայսերիում, Ադիյամանում, Ադանայում, Տրապիզոնում, Յոզգաթում եւ Բուրսայում: Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են Անկարա:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել Է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել Է ավելի քան 160 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում Է ԱՄՆ-ում, դատապարտել Է հեղաշրջման փորձը եւ մերժել Է մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am