Չինաստանը հրապարակել Է նոր կորոնավիրուսի լուսանկարն Էլեկտրոնային մանրադիտակից

12:56, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզեների ազգային պահոցը հունվարի 24-ին հրապարակել Է տեղեկատվություն նոր տիպի կորոնավիրուսի մասին եւ դրա առաջին լուսանկարն Էլեկտրոնային մանրադիտակից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ երկրի իշխանությունները համապատասխան տեղեկատվությունը հրապարակել են հիվանդության կանխարգելման եւ տարածման վերահսկողության՝ ձեռնարկվող միջոցների շրջանակում, հիվանդություն, որն արդեն 26 մարդու կյանք Է խլել:

Կորոնավիրուսի մանրԷահիմքի առաջին լուսանկարը, մանրԷահիմք, որը կարողացել են առանձնացնել Չինաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետերը, հրապարակվել Է Ախտածին միկրոօրգանիզմների պահոցի կայքում եւ արագորեն տարածվել Է բոլոր զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am