Թրամփը մտադիր է մերձավորարեւելյան կարգավորման պլանը հրապարակել մինչեւ հունվարի 28-ը

09:59, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 24-ին լրագրողներին հայտարարել Է, որ մերձավորարեւելյան հիմնախնդրի կարգավորման պլանը կհրապարակի մինչեւ հունվարի 28-ին նախատեսված հանդիպումն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հնարավոր Է՝ մենք այն հրապարակենք դրանից ինչ-որ ժամանակ առաջ»,- ընդգծել Է Թրամփը: Նա վստահություն Է հայտնել, որ պլանը կգործի՝ հավելելով, որ այդ մասին արդեն խոսակցություն են ունեցել Պաղեստինի ներկայացուցիչների հետ:

«Մենք կարճատեւ խոսել ենք նրանց հետ, բայց նրանց հետ խոսելու նք որոշ ժամանակ անց: Նրանք Էլ դա անելու շատ պատճառներ կունենան: Ես համոզված եմ, որ նախ կարձագանքեն բացասաբար, բայց իրականում դա շատ դրական Է նրանց համար»,- հավելել Է նախագահը:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել Է, որ Թրամփն Սպիտակ տանը կընդունի Իսրայելի ղեկավարին, եւ ժամանելու հրավերը նաեւ ընդունել Է իսրայելական ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am