Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

18:06, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  911 ահազանգման կենտրոն հունվարի 23-ին, ժամը 14:51-ին  տեղեկություն է հաղորդվել, որ  Երևանի Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի (արական սեռի): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդանի կիրճի թիվ 87 հասցեում գտնվող «Լավանդա» ռեստորանի մոտակայքում կա դի:

Փրկարարները Հակոբ Ս.-ի (ծնված 1980 թ.) դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:


© 2009 ARMENPRESS.am