Ուկրաինայի բնակչությունը 2001 թվականից կրճատվել Է 11,45 միլիոն մարդով

17:03, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի բնակչության թվաքանակը 2001 թվականից կրճատվել Է 11,45 միլիոնով եւ կազմել 37 միլիոն: Այդ մասին հունվարի 23-ին հայտարարել Է նախարարների կաբինետի նախարար Դմիտրի Դուբիլետը՝ ներկայացնելով բնակչության փորձնական մարդահամարի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Դուբիլետը հայտարարել Էր, որ 2020 թվականի վերջին բնակչության մարդահամար կանցկացվի SIM-քարտերի տվյալների վերլուծության օգնությամբ, դա թույլ կտա խնայել 83-124 մլն դոլար: Բնակչության մարդահամարի առաջին փորձնական փուլը Կիեւում անցկացվել Է 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 10-ը, երկրորդը՝դեկտեմբերի 14-ից մինչեւ 23-ը:

Նախարարի խոսքով՝ Կիեւի բնակչությունը 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել Է 3,7 մլն մարդ: Ուկրաինայի բնակչության նախորդ մարդահամարը տեղի Է ունեցել 2001 թվականին, այն ժամանակ երկրի բնակչությունը կազմում Էր 48,45 մլն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am