«Յուվենտուս»-ը դուրս թողեց «Ռոմա»-ին գավաթի խաղարկությունից

01:44, 23 Հունվար, 2020

 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ը դուրս «Ռոմա»-ին Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրինում կայացած խաղի 26-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց «ծեր սինյորա»-ին: Առաջին կեսի վերջնամասում Բենտակուրը և Բոնուչին կրկնապատկեցին ու եռապատկեցին հաշվի առավելությունը: Երկրորդ կեսի 50-ին Բուֆոնն ինքնագոլի հեղինակ դարձավ: «Յուվենտուս»-«Ռոմա» 3:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր «Ռոմա»-ի կազմում վնասվածքի պատճառով:


© 2009 ARMENPRESS.am