Իրանը միջուկային զենքի հետեւից չի ընկել. Ռոհանի

18:29, 22 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ իր երկիրը չի ընկել միջուկային զենքի հետեւից՝ անկախ «վեցյակի» հետ միջուկային համաձայնագրի գոյությունից եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերություններից: Այդ մասին հաղորդվում Է նախագահի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նույնիսկ եթե չլինի ԳՀՀԾ-ն կամ ՄԱԳԱՏԷ-ի հետ երաշխիքների մասին հմաձայնագիրը, անկախ այն բանից՝ լավ են, թե վատ ՄԱԳԱՏԷ-ի հետ մեր երկրի հարաբերությունները, մենք չենք ընկնի միջուկային զենքի հետեւից»,- ասել Է Ռոհանին:
Նա նաեւ դիմել Է եվրոպական եռյակին (Գերմանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա) եւ հայտարարել, որ նրանք պատասխանատվություն են կրելու միջուկային համաձայնագրի խախտման հետեւանքների համար, որ եթե Եվրոպան վերադառնա իր պարտավորությունների կատարմանը, Իրանը նույնպես կվերադառնա դրանց կատարմանը:
Մինչ այդ Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հայտարարել Է, որ Թեհրանը պատրաստ Է դիմել վճռական միջոցների, ներառյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալն այն դեպքում, եթե Եվրոպան Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ իր երկիրը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ), եթե Եվրոպան ԳՀՀԾ-ի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: «Եթե Եվրոպան կատարի իր պարտավորությունները, ապա մենք կվերադառնանք մեր հանձնառությունների իրականացմանը,-ասել Է Զարիֆը:-Իսկ եթե նրանք շարունակեն քաղաքական խաղերը, որոնք օրինական հիմքեր չունեն, ապա մենք շատ տարբերակներ ունենք պատասխանելու համար»: Զարիֆն ընդգծել Է, որ Թեհրանը մտադիր չԷ նոր քայլեր անել ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am