Մահացել Է «Մոնթի Փայթոն» կոմիկ-խմբի հիմնադիր Թերրի Ջոնսը

18:25, 22 Հունվար, 2020


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում 77 տարեկան հասակում մահացել Է բրիտանացի դերասան եւ սցենարիստ Թերրի Ջոնսը, որը հիմնել Է «Մոնթի Փայթոն» կոմիկ-խումբը: Տեղեկությունը հաստատել Է նրա գործակալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը:
Մահվան պատճառը դարձել են դեմենցիայի բարդացումները, որը նրան ախտորոշել Էին 2016 թվականին: Դրանից հետո Ջոնսը հրապարակավ պատմում Էր այդ հիվանդության հետեւանքների մասին:
Դերասանը ճանաչում Է ստացել որպես «Մոնթի Փայթոն» կատակերգական խմբի մասնակից, որը 1969 թվականին ստեղծել Էր Մայքլ Փեյլինի հետ միասին: Այն բաղկացած Էր վեց դերասանից եւ ճանաչում ստացավ նորարարական կատակների համար:
1969-ից մինչեւ 1974 թվականը բրիտանական ալիքով թողարկվել Է «Մոնթի Փասթոնի թռչող կրկեսը» սերիալը: Շոումենները նաեւ թողարկում Էին ֆիլմեր ու երգեր:
Բայց հանդիսականներն ամենից շատ հավանել են «Մոնթի Փայթոնը եւ Սրբազան Գրաալը» (1975 թվական) կատակերգությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am