Աղջիկն ապաստարան Է եկել կատու ընտրելու, բայց ընտրությունը կատարել են նրա փոխարեն. տեսանյութ

16:58, 22 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ տեսանյութից ամեն ոք լայնորեն ժպտում Է, զուր չԷ, որ այն միլիոնավոր դիտումներ Է հավաքել աղջկա Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կադրերում երեւում Է ապաստարանում կենդանիների վանդակների մոտ կանգնած աղջիկը՝ գրկախառնված շիկակարմիր կատվի հետ, որը բնավ չի ցանկանում թողնել նրան: Փափկամազիկը հպվել Է նոր տիրուհու պարանոցին եւ հաճելիորեն մլավում Է:
Իսկ աղջիկն ասում Է, թե պատրաստ Է լաց լինել, եւ ինքն Էլ չի կարող բաց թողնել կատվին, ուստի նրան տուն Է տանում: Այժմ նա իր նոր սանի լուսանկարները զետեղում Է TikTok-ում եւInstagram-ում:
Տեսանյութը նրա Էջում դարձել Է վիրուսային եւ հավաքել ավելի քան երեք միլիոն լայք, հաղորդել Է Sputnik-ը:

© 2009 ARMENPRESS.am