ԱԺ-ն քննարկում է հայցային վաղեմության կիրառմանն առնչվող օրինագիծը

13:48, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրինագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Աննա Կարապետյանը, Նազելի Բաղդասարյանն ու Սերգեյ Ատոմյանը:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:


© 2009 ARMENPRESS.am