Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը

09:32, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, սակայն այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս  իտալական «Ռոմա» ակումբում:

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 8 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:  Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:

«Արմենպրես» լրատվական գործակալության խմբագրակազմը շնորհավորում է Մխիթարյանին  և նորանոր նվաճումներ մաղթում կարիերայում:


© 2009 ARMENPRESS.am