Հայաստանի շախմատի չեմպիոնների անունները հայտնի են

19:02, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների չեմպիոնները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ընթացող Հայաստանի առաջնություններում ընթացքի մեջ են վերջին տուրերը: Տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ Սամվել Տեր-Սահակյանը, իսկ կանանց մրցաշարում չեմպիոն տիտղոսը պահպանեց Մարիա Գևորգյանը:

Հայաստանի արագ շախմատի առաջնությունը կկայանա հունվարի 21-22-ին, իսկ պարգևատրությունը հունվարի 23-ին:


© 2009 ARMENPRESS.am