Հրամանատարը պատվոգրերով խրախուսել է 5-րդ զորամիավորման զորամասի լավագույն զինծառայողներին

18:12, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ամփոփվել են 2019 թվականին իրականացված աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասի հրամանատարն աշխատանքների արդյունքները գնահատել է գոհացուցիչ, տարվա ընթացքում աչքի ընկած զինծառայողներին խրախուսել պատվոգրերով:


© 2009 ARMENPRESS.am