Բեռլինի խորհրդաժողովը կանխեց հակամարտության սաստկացումը Լիբիայում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

13:23, 20 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունվարի 20-ին հայտարարել Է, որ Լիբիայի իրադրության կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի մասնակիցներին, որը նախօրյակին տեղի Է ունեցել Բեռլինում, հաջողվեց կանխել հակամարտության սաստկացումն այդ երկրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աշխարհն իսկական տարածաշրջանային Էսկալացիայի ռիսկին Էր բախվել Լիբիայում, եւ այդ ռիսկը հաղթահարվեց Բեռլինում: Բոլոր մասնակիցները պարտավորեցին ձեռնպահ մնալ Լիբիայի իրադրությանը միջամտելուց: Այդ սկզբունքն անհրաժեշտ Է պահպանել այնպես, ինչպես եւ կրակի դադարեցման կոչը»,-գրել Է Գուտերիշը Twitter-ում;
Հունվարի 19-ին Բեռլինում պետոությունների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով կայացել Է խորհրդաժողով՝ նվիրված Լիբիայի իրադրության կարգավորմանը: Ամփոփիչ փաստաթղթում հանդիպման մասնակիցները կոչ են արել՝ դադարեցնել կրակը, պարտավորվել են ձեռնպահ մնալ Լիբիայի գործերին միջամտելուց, առաջարկել են ստեղծել միասնական կառավարություն եւ բարեփոխումներ իրականացնել պետականության վերականգնման համար: Հակամարտության կողմերը նաեւ համաձայնել են հատուկ հանձնախումբ ստեղծել զինադադարի մոնիթորիգնի համար:
Ներկայում Լիբիայում զուգահեռաբար գործում Է գործադիր իշխանության երկու մարմին՝ միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը եւ ժամանակավոր կաբինետը, որը գործում Է երկրի արեւելքում Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի) հետ համատեղ, եւ որին աջակցում Է Լիբիական ազգային բանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am