Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

12:29, 20 Հունվար, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահը շնորհավորել է դատական համակարգի աշխատակիցներին ու վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ եւ պետական պարգեւներ ու կոչումների վկայականներ հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:

Նախագահ Սահակյանը նշել է, որ ժողովրդավարական պետության կայացման, իշխանության թեւերի միջեւ հավասարակշռվածության ապահովման համար չափազանց կարեւոր է օրենքի տառին եւ ոգուն համահունչ, լիարժեք գործող, արհեստավարժ դատական համակարգը:


© 2009 ARMENPRESS.am