Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել Է մասնակցել Դավոսի տնտեսական համաժողովին

12:07, 20 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարվել Է մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել Է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պլանավորված Էր, որ Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը կուղեւորվի Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին,-ասել Է նա:-Սակայն, չնայած պաշտոնական հրավերին, նա փոխել Է իր ծրագիրը, ուստի այդ ուղեւորությունը չի կայանա»:
Մուսավին չի ճշտել Դավոս մեկնելուց Զարիֆի հրաժարվելու պատճառները:
Հունվարի 21-24-ը Դավոսում տեղի կունենա հոբելյանական՝ թվով 50-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի բիզնես-ծրագիրը ներառում Է մոտավորապես 400 նստաշրջան, որոնցում ելույթ կունենան 600-ից ավելի խոսնակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am