Ալյասկայում Շիշալդինա հրաբուխն ավելի քան 9 կմ բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

10:20, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալյասկայի Ունիմակ կղզում Շիշալդինա հրաբուխը հունվարի 19-ին ավելի քան 9 կմ բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել: Այդ մասին հայտնել Է Ալյասկայի հրաբխային դիտարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ այդ տվյալների՝ ժայթքումն սկսվել Է դեռ հունվարի 17-ին եւ վերկսվել հանգստյան օրերին:

«Մոխրի արտանետումը շարունակվում Է, մոխրասյունը հասել Է 30 հազար ֆուտ (մոտավորապես 9,1 կմ) բարձրության»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Ավիացիայի համար սահմանվել Է վտանգի կարմիր մակարդակ: Շիշալդինա հրաբուխն ամենաբարձրն Է Ալեուտյան կղզիներում: Այդ գտնվում Է Ունիմակ կղզու կենտրոնական մասում: Բարձրությունը կազմում Է 2857 մետր, իսկ տարիքը՝ շուրջ 10 հազար տարի: Լանջերը ծածկված են ձյան ու սառույցի բազմամյա շերտով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am