Արքայազն Հարրին «շատ Է տխրել» թագավորական պարտականությունները վայր դնելու որոշման կապակցությամբ

10:14, 20 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի արքայազն Հարրին ասել Է, թե ինքը շատ տխուր Է, որ վայր Է դնում իր թագավորական պարտականությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ցանկանում եմ, որ դուք ինձնից լսեք ճշմարտությունը, որը կարող եմ հայտնել ոչ որպես արքայազն կամ դուքս, այլ որպես Հարրի՝ նույն այն մարդը, որը 35 տարի հասակ Է առել ձեր աչքերի առաջ, բայց ավելի պարզորոշ հեռանկարով»,- ասել Է Հարրին Սենթեբեյլի բարեգործական հիմնադրամում ունեցած ելույթի ժամանակ:
Արքայազնն ասել Է. «Մեծ Բրիտանիան իմ տունն Է եւ այն վայրը, որը ես սիրում եմ: Դա երբեք չի փոխվի», եւ հավելել Է. «Ես շատ տխուր եմ, որ բանը հասավ դրան»:
Ինչպես հաղորդվել Է, արքայազնը եւ նրա տիկին Մեգան Մարքլը համաձայնության են հասել թագավորական ընտանիքի հետ, որ այլեւս չեն կատարի թագավորական պարտականությունները եւ զրկվում են «թագավորական մեծություն» տիտղոսից:
Ամուսինները կվերադարձնեն 2,4 միլիոն ֆունտ ստեռլինգը (3,1 միլիոն դոլարը), որը հարկատուների միջոցներից ծախսվել Է իրենց առանձնատան նորոգման համար, եւ հետագայում կհրաժարվեն պետության ֆինանսական աջակցությունից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

© 2009 ARMENPRESS.am