Շախմատի տղամարդկանց առաջնությունը մոտենում է ավարտին

19:51, 19 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հոբելյանական առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը: Միավորը կիսեցին Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը:

Այժմ առաջատարը 5,5 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է, 5 միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը:

Առաջնությունը կավարտվի հունվարի 20-ին:

 


© 2009 ARMENPRESS.am