Հայաստանում եղանակը կցրտի 3-4 աստիճանով, սպասվում է ձյուն

13:44, 19 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։


© 2009 ARMENPRESS.am