«Լոռի»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից

14:16, 18 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի հարձակվողը հեռացել է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Նվանի Իկեչուկվուի հետ: 21-ամյա Նիգերիացին Վանաձոր էր տեղափոխվել նախորդ տարվա փետրվարին։ Լոռիի կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 2 գոլ:

Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ձմեռային դադարում «Լոռի» մրցաշարային աղյուսակի առաջատարն է 28 միավորով: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am