Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարի հաղթողը Հովիկ Հայրապետյանն է

11:07, 18 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց նաև Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ Արցախի հանրապետությունը ներկայացնող գրոսմայստեր Հովիկ Հայրպետյան։ Նույնքան միավոր վաստակած Զուրաբ Ստուրուան գրավեց 2-րդ հորիզոնականը, իսմ Արթուր Դավթյանը 5,5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։

Շվեյցարական մրցակարգով անցկացվող հուշամրցաշարին մասնակցում էին 533 շախմատիստներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից և Ինդոնեզիայից:


© 2009 ARMENPRESS.am