Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

17:58, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի հունվարի 17-ին կայացած աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը՝ ստանալով նիստին մասնակցած 8 դատավորների քվեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սահմանադրական դատարանից։


© 2009 ARMENPRESS.am