Իրանն սպառիչ Է համարում ուկրաինական ինքնաթիռի հետաքննության հետ կապված իր աշխատանքը

14:36, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն ուկրաինական ինքնաթիռի աղետի հետաքննության՝ իր աշխատանքը համարում Է սպառիչ, ինչի առնչությամբ զարմանք Է հայտնել նույն հարցով Լոնդոնում Կանադայի, Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման անցկացման փաստից: Հունվարի 17-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք զարմացած ենք որոշ հայտարարություններից, ինչպես նաեւ այդ հանդիպման անցկացման փաստից»,- մեջբերում Է անում նրա խոսքից Իրանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Մուսավին հավելել Է, որ «Թեհրանը կառուցողական եւ հեռագնա համագործակցություն Է հաստատել այդ երկրներից (Իրան) ուղարկված պատվիրակությունների հետ»:

Նրա խոսքով՝ «զոհվածների մարմինների ճանաչման գործընթացը գրեթե ավարտված Է, իսկ հետաքննությունը շարունակվում Է բոլոր կողմերի մասնակցությամբ»: «Մեր երկրի տարբեր կազմակերպությունների այդ համագործակցությունը կշարունակվի օրենքներին եւ գոյություն ունեցող նորմաներին համապատասխան»,- նշել Է ԱԳ նախարարության ներկայացուցիչը: Հունվարի 16-ին Լոնդոնում կայացել Է Կանադայի, Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի աղետին: Մասնակիցները պահանջել են ամբողջական եւ անկախ հետաքննության անցկացում, Իրանի կողմից միջադեպի լիակատար պատասխանատվություն եւ Թեհրանի կողմից փոխհատուցումների վճարում ողբերգության զոհերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am