Դերասանուհի Քեյթ Բլանշեթը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին

17:58, 16 Հունվար, 2020


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալական ծագմամբ դերասանուհի Քեյթ Բլանշեթը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցույթի միջազգային ժյուրին: Այդ մասին հունվարի 16-ին հայտարարել Է Վենետիկյան բիենալեի տնօրենությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Քեյթ Բլանշեթն ավելին Է, քան պարզապես ժամանակակից կինոյի կուռքը, որին նկարահանում են վերջին քսան տարվա ամենահայտնի ռեժիսորները: Նրա ավանդն արվեստում, հասարակական կյանքում, շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում, կինոինդուստրիայում կանանց դերի պաշտպանության գործում, որտեղ դեռեւս գերակշռում են նախապաշարումները, արժանի են ողջ հասարակության հարգանքին»,-ասել Է ստուգատեսի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան:
Անցյալ տարի 50-ամյակը նշած Բլանշեթն ամենաճանաչված դերասանուհիներից մեկն Է, որն ԱՄՆ-ում ակտիվորեն նկարահանվել Է ինչպես մեյնսթրիմի կինոյի նախագծերում, այնպես Էլ հեղինակային կինոնկարներում: Նրա ծառայությունների ցուցակում ավելի քան հիսուն դեր Է կինոյում եւ մի քանի տասնյակ թատերական աշխատանք: Բլանշեթը «Օսկար»-ի կրկնակի եւ «Ոսկե գլոբուս»-ի եռակի մրցանակակիր Է, ինչպես նաեւ մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր, որոնց թվում Է Վենետիկի Վոլպիի գավաթը՝ կնոջ լավագույն դերի համար:
Վենետիկի՝ թվով 77-րդ կինոփառատոնը՝ աշխարհի ամենահին ստուգատեսը, տեղի Է ունենալու սեպտեմբերի 2-ից մինչեւ 12-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am