ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպման է հրավիրել Զոհրաբ Մնացականյանին

15:18, 16 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպման է հրավիրել Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Մնացականյանը:

«Սրանք պարբերական բնույթ կրող հանդիպումներ են, այս անգամ ինձ քննարկման է հրավիրել «Իմ քայլը» խմբակցությունը, և ես ուրախությամբ ընդունել եմ: Մեր քննարկման թեմաները բավական լայն են, դրանք բոլորը վերաբերում են մեկ բանի` արտաքին ոլորտի մասով Հայաստանի ազգային անվտանգության հարցերին, և այն գործունեությանը, որ մենք վարում ենք արտաքին ոլորտում»,- ասաց Մնացականյանը:


© 2009 ARMENPRESS.am