Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է «ROTANA HOTEL MANAGEMENT CORPORATION»-ի նախագահի հետ

13:02, 16 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ, «ROTANA HOTEL MANAGEMENT CORPORATION»-ի նախագահ Նասսեր Ալ Նովեյսի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարբեր նախագծերի իրականացման մեծ փորձառություն։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նշված ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:

© 2009 ARMENPRESS.am