ՌԴ վարչապետի թեկնածու Միշուստինը փոփոխություններ Է խոստացել կառավարության կազմում

11:23, 16 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 16-ին ՌԴ Պետդումայում «Եդինայա Ռոսիա»-ի խմբակցության նիստն անցել Է առանց կառավարության նոր կազմում նախարարների անունների քննարկման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին: «Ես ձեզ Միշուստինի խոսքերը փոխանցում են բառացիորեն՝ փոփոխություններ լինելու են: Բայց ինչ փոփոխություններ՝ նա չի ճշտել»,-ասել Է Վոդոլացկին:

Խմբակցության՝ հինգշաբթի օրը կայացած նիստում վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը հավանություն Է տրվել միաձայն:

Ռուսաստանի վարչապետի պաշտոնում երկրի դաշնային հարկային ծառայության ղեկավար Միշուստինի թեկնածությունը հունվարի 15-ին առաջարկել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա դա արել Է այն բանից հետո, երբ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական Է տալիս:


© 2009 ARMENPRESS.am