ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները Ալմաթիում կմասնակցեն թվային տնտեսության համաժողովին

11:02, 16 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կմասնակցեն «Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովին, որը հունվարի 31-ին տեղի կունենա Ալմաթիում: Այդ մասին հունվարի 16-ին հայտնել Է Ղազախստանի թվային զարգացման, ինովացիաների եւ օդատիեզերական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

«Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովի աշխատանքին կմասնակցեն ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները, քաղաքական գործիչներ, առաջատար գլխավոր գործադիր տնօրեններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային փորձագետներ: Բանավեճերի հիմնական թեման կդառնա ավելի շատ տվյալների եւ արհեստական ինտելեկտի հիման վրա տարածաշրջանի կայուն զարգացման ուղիների քննարկումը»,- ասված Է հաղորդագրության մեջ, հայտնել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am