Ինդոնեզիայում երկու կղզի է ջրի տակն անցել ծովի մակարդակի բարձրանալու պատճառով

10:37, 16 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգի կազմի մեջ մտնող երկու անմարդաբնակ կղզի ջրի տակն Է անցել ծովի մակարդակի բարձրանալու պատճառով, ինչը պայմանավորված Է կլիմայի փոփոխմամբ: Այդ մասին հայտնել Է Jakarta Post թերթը՝ վկայակոչելով շրջակա միջավայրի ինդոնեզական ֆորումի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆորումի հայտարարության համաձայն՝ Բետետ եւ Գունդուլ ոչ մեծ անմարդաբնակ կղզիները ջրի տակն են անցել՝ հայտնվելով ծովի մակարդակից համապատասխանաբար 1 եւ 3 մետր ցածր նշագծին: Նշվում Է, որ Բետետը Բերբակ-Սեմբիլանգ ազգային բնայգու բաղկացուցիչ մասն Էր:

Տեղեկացվում Է, որ եւս չորս ինդոնեզական կղզի կարող Է անհետանալ, եթե ջանքեր չգործադրվեն «օվկիանոսի մակարդակի բարձրանալու դեմ պայքարում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am