Շախմատի առաջնության 4-րդ տուրում հաղթանակ տոնեց միայն Ռոբերտ Հովհաննիսյանը

21:03, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի տղամարդկանց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ տոնեց միայն Ռոբերտ Հովհաննիսյանը, ով գերազանցեց Հովհաննես Գաբուզյանին: Միավորը կիսեցին Հակոբյան-Սարգսյան, Փաշիկյան-Միքայելյան, Մարտիրոսյան-Տեր-Սահակյան, Անդրիասյան-Ղարիբյան զույգերը:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 3 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է: 2,5-ական միավոր ունեն Արման Փաշիկայնը և Ռոբերտ Հովհաննիսյանը:  

Հայաստանի առաջնության 5-րդ տուրը կկայանա հունվարի 16-ին:


© 2009 ARMENPRESS.am